Բաժիններ՝

«Մեսսին ֆուտբոլային Տերմինատոր է». Շվարցենեգեր

Հայտնի հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, ով բոդիբիլդինգի Arnold Classic Europe մրցաշարի շրջանակներում այցելել էր «Բարսելոնայի» «Քամփ Նոու» մարզադաշտ, կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիին անվանել է ֆուտբոլային Տերմինատոր:

«Մեսսին ֆուտբոլային Տերմինատոր է, մենք նրան այդպես կոչելու իրավունք ունենք:

Անցյալ տարի ես այցելեցի «Բարսելոնայի» ուսումնամարզական բազա և դիտեցի՝ ինչպես են նրանք մարզվում: Դա ֆանտաստիկ փորձ էր: Եվրոպական ակումբները շատ լավն են, «Բարսելոնան» դրանցից մեկն է: Մադրիդյան թիմերը նույնպես շատ ուժեղ են: Այս ակումբների ֆուտբոլիստների մեծ մասն աշխարհի լավագույն մարզիկների շարքում են»,- Շվարցենեգերի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս