
Dolce & Gabbana-ն խաղաթղթեր է դրոշմել հագուստի վրա

Իտալիայի Dolce & Gabbana նորաձեւության տունը ներկայացրել է 2018 թվականի գարուն – ամառ նոր հավաքածուն Միլանում կայացած նորաձեւության շաբաթի շրջանակներում: Շոուի եւ բուն շարքի հիմնական թեմատիկան դարձել են խաղաթղթերը: Ցուցադրության տեսագրությունը հրապարակված է բրենդի YouTube-ալիքում։
Թղթախաղի աղջիկների, թագավորների եւ մեկնոցների պատկերները զետեղվել են հավաքածուի զգեստների եւ բլուզների վրա: Նաեւ դրանցով է հարդարվել բարձրահարթակը: Ինչպես նշում են շոուի հյուրերը, հրավիրատոմսերը նույնպես ձեւավորվել էին խաղաթղթերի նկարազարդումներով: