Բաժիններ՝

Մոուրինյոն չի երաշխավորում ԲԿՄԱ-ի դեմ խաղում մեկնարկային կազմում Մխիթարյանի լինելը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի մասին:

«Ես չեմ կարող յուրաքանչյուր խաղի համար հաղթանակ երաշխավորել: Մրցակիցը կպաշտպանվի և կհարձակվի: Անհնար է 90 րոպեներին էլ նույն տեմպով խաղալ: Այդ պատճառով փորձելու ենք խաղալ մեր խաղը»,- ասել է Մոուրինյոն:

Խոսելով Մխիթարյանի մասին` պորտուգալացի մասնագետը շեշտել է, որ եթե Մխիթարյանը մասնակցում է նախախաղային մամուլի ասուլիսին, ապա դա չի նշանակում, որ նա կլինի մեկնարկային կազմում: «Մխիթարյանը լավ է խաղում, լավ մրցաշրջան անցկացրեց, բայց դա այլ պատմություն է, Չեմպիոնների լիգան այլ մակարդակի ֆուտբոլ է»,- ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս