
«Լա Լիգան ամենաբարդ առաջնությունն է». Զինեդին Զիդան

Ֆրանսիացին կարող է կորցնել Պրեմիեր լիգայի երկրպագուների հարգանքը. «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Դորտմունդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել բարձրագոչ հայտարարությամբ:
«Լա Լիգան ամենաբարդ առաջնությունն է: Ես հետևել եմ եվրոպական ֆուտբոլին և ոչ մի տեղ այսպիսի բարդ խաղեր չեմ տեսել, ինչպես Իսպանիայում»,- վստահեցնում է Զիդանը, ում խոսքերն է մեջբերում ESPN-ի լրագրող Դերմոտ Կորիգանը:
Նախորդ 9 մրցաշրջանների ընթացքում իսպանական ակումբները 6 անգամ հաղթել են Չեմպիոնների լիգան:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բորուսիա»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը