
Անտոնիո Կոնտեն ցանկանում է մարզական տնօրեն դառնալ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ կարոտում է Իտալիան և պատրաստվում է մի օր վերադառնալ այնտեղ: 48-ամյա մասնագետն իրեն տեսնում է մարզական տնօրենի պաշտոնում:
«Ինձ ձգում է Իտալիան, ես կարոտում եմ, և դա չի կարող կասկածի տակ դրվել: Ինձ քիչ ժամանակ է մնացել արտասահմանում աշխատելու համար: Սա հիանալի փորձ է, բայց ես պատրաստվում եմ մի օր Իտալիա վերադառնալ:
Չինաստա՞ն: Միանշանակ ո՛չ: Բունդեսլի՞գա: Դժվար է ապագան կանխատեսել: Այսպես ասենք՝ մարզիչը ժամանակավոր աշխատանք է: Ամեն ինչ կախված է արդյունքից: Բայց ես ցանկություն ունեմ ավարտին հասցնել մի նախագիծ և ինչ-որ նոր բան փնտրել: Ես կարոտում եմ Իտալիան, դա փաստ է: Ապագայում ես կցանկանայի դառնալ մարզական տնօրեն»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Անտոնիո Կոնտեի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը