«Մեր եկեղեցին և՛ աղոթքի, և՛ հայապահպանության տաճար է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել եկեղեցական թեմի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Սանկտ Պետերբուրգի հայությանը Ռուսաստանի տարածքում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի հիմնադրման 300-ամյակի առթիվ եւ նշել.

«Դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին հանդիսացել է ոչ միայն աղոթքի, այլ նաեւ հայապահպանության, հայրենասիրության եւ կրթության տաճար: Անգնահատելի է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայապահպան գործունեությունը նաեւ այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում»:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը հայապահպանության գործում ներդրած մեծ ավանդի համար Տեր Պողոս աբեղա Վարդանյանին է հանձնել ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ, իսկ Աստղիկ Քոչարյանին, Ռուզաննա Կուրղինյանին, Ֆիլիպ Դավիդովին, Տեր Արշակ Նազարյանին, Գարեգին Բակլաչյանին եւ Արտակ Ոսկանյանին` ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրեր:

Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930