
Արոնյանը կհաղթի Լիժենին. Նադանյան

Լևոն Արոնյանը բոլոր հնարավորություններն ունի հաղթելու շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրոսմայստեր Աշոտ Նադանյանը: «Կարծում եմ, Լևոնի մոտ ամեն ինչ կարգին է, և նա կհաղթի աշխարհի գավաթի խաղում: Դին Լիժենը տիպիկ չինացի շախմատիստ է՝ համառ, պատրաստ ֆիզիկապես և հոգեբանորեն: Բայց, իմ կարծիքով, ոչ առանձնահատուկ ուժ չի ներկայացնում իրենից: Եթե անգամ ոչ-ոքի ավարտվի, միևնույն է, Լևոնն արագ շախմատում կհաղթի»,- ասաց Նադանյանը:
Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դասական երրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ շախմատիստներն ունեն 1,5-ական միավոր: