Բաժիններ՝

Այրված վիճակում հայտնաբերվել են թվով 5 հորթ. խոշոր հրդեհ գյուղապետարանի մոտ

Ժ.16:53-ին Սարչապետի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ գյուղապետարանի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր են մեկնել Տաշիրի ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ և Ստեփանավանի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է, տարվում է մարման աշխատանքներ: Նախնական տվյալներով ամբողջությամբ այրվում է Յուրիկ Բարսեղյանին պատկանող պահեստը (մոտ 740 ք.մ), 12000 հակ անասնակեր, մոտ 15տ. կարտոֆիլ, «ВАЗ 2106» մակնիշի առանց պ/հ չշահագործվող ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվում են քանդման և մարման աշխատանքներ, սահմանվել է հերթապահություն՝ 2 մարտական հաշվարկով:

26.09.2017թ. Առավոտյան քանդման և մարման աշխատանքներ իրականացնելիս այրված վիճակում հայրտնաբերվել են թվով 5 հորթ:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լոռու մարզային փրկարարական վարչություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս