
Կենտրոնում ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
- Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի՝ Բայրոնի փողոցի, Մոսկովյան փող. 23-ից-37, Սայաթ-Նովա պող. 1, 3, 5, Թումանյան փող. 33-ից-40, Սարյան փող. 1, Մաշտոցի պող. 37 համարների, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ջրամատակարարումը:
- Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 28-ին ժամը 10.00-00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի` Նար-Դոս փող. 73, 73/1, 75, 77, Քաջազնունի փող. 14, Զավարյան փող. 64 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: