Բաժիններ՝

Հայաստանի Մ-21 հավաքական են հրավիրվել 24 ֆուտբոլիստներ

2017 հոկտեմբերի 2-ին և 10-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ հյուրընկալելով համապատասխանաբար Ջիբրալթարի և Ավստրիայի Մ-21 հավաքականներին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի Մ-21 հավաքականը սեպտեմբերի 28-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ 24 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ` Հենրի Ավագյան «Բանանց», Սևակ Ասլանյան «Փյունիկ», Մարկ Գրիգորյան «Էսլինգ», Ավստրիա:

Պաշտպաններ`Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ», Արթուր Քարտաշյան «Փյունիկ», Դավիթ Տերտերյան «Փյունիկ», Հայկ Սարգսյան «Բանանց», Ժիրայր Մարգարյան «Բանանց», Գագիկ Մաղաքյան «Բանանց», Գոռ Աղբալյան «Հերակլես» (Հոլանդիա), Ռուբեն Փիլումյան «Ալտլյուդերսդորֆ» (Գերմանիա) :

Կիսապաշտպաններ` Նարեկ Ասլանյան «Փյունիկ», Վահագն Հայրապետյան «Փյունիկ», Հովհաննես Իլանգյոզյան «Փյունիկ» , Էրիկ Վարդանյան «Փյունիկ», Պետրոս Ավետիսյան «Փյունիկ», Աշոտ Ադամյան «Բանանց», Էմիլ Եղիազարյան «Բանանց» , Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա), Հրաչիկ Գևորգյան «Ալտլյուդերսդորֆ» (Գերմանիա), Հայկ Գալստյան «Շտուտգարտ» (Գերմանիա) :

Հարձակվողներ` Վահան Բիչախչյան «Ժիլինա» (Սլովակիա), Էրիկ Պետրոսյան «Փյունիկ», Գրիգոր Աղեկյան «Արցախ» :

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս