
Ամերիկացիների երկու երրորդը դեմ է արտահայտվել ԿԺԴՀ-ին կանխիչ հարված հասցնելուն

Ամերիկացիների երկու երրորդը հանդես է գալիս ԿԺԴՀ-ին կանխիչ ռազմական հարված հասցնելու դեմ, ընդ որում մեծամասնությունը վստահում է Կորեական թերակղզու ճգնաժամի էսկալացման պայմաններում գործելու ԱՄՆ-ի զինորականների ունակությանը եւ այդ հարցում չի վստահում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին վկայում են Washington Post-ի եւ ABC News-ի պատրաստած համատեղ հարցման՝ սեպտեմբերի 24-ին հրապարակված տվյալները:
«Ամերիկացիների մոտավորապես երեք քառորդը հավանություն է տալիս Հյուսիսային Կորեայի նկատմամբ ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներին, որոնք կոչված են նրան համոզելու, որ հրաժարվի միջուկային զենքից»,- նշված է այն նյութում, որը նվիրված է հարցման արդյունքներին եւ հրապարակվել է Washington Post-ում:
Հարցման արդյունքների համաձայն՝ դրա մասնակիցների 37 տոկոսն է վստահում ԿԺԴՀ-ի իրադրության վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունելու Թրամփի ունակությանը, մինչդեռ այդ հարցում ճիշտ գործելու ԱՄՆ-ի զինվորական հրամանատարության ունակությանը վստահում է հարցման մասնակիցների 72 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: