«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիներ են բերման ենթարկվել
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների և ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ օպերատիվ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 23-ին, ժամը 21.37-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և սեպտեմբերի 24-ին, ժամը 00.31-ին, բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սամվել Գ.-ն, որը 2011թ. նոյեմբերի 30-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 23-ին, ժամը 19.30-ին, Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1986 թ. ծնված Ռուդիկ Ա.-ն, որը 2015թ. դեկտեմբերի 29-ից Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: