Բաժիններ՝

Գիտնականները կյանքը երկարացնելու հեշտ և արդյունավետ միջոց են նշել

Կյանքը երկարացնելու եւ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար մարդը պետք է շաբաթվա ընթացքում 150 րոպե ֆիզիկապես ակտիվ լինի: Այս մասին են վկայում այն հետազոտության արդյունքները, որը կատարել են Կանադայի Մակմաստերի համալսարանի գիտնականները, նրանց հոդվածը հրապարակված է The Lancet հանդեսում։

Հետազոտության հեղինակներից մեկի՝ Սքոթ Լիրի խոսքով՝ պարտադիր չէ այցելել մարզասարքերի սրահ, լողավազան կամ կանգնել վազքուղյակի վրա. բավական է ոտքով աշխատանքի գնալ կամ տանը մաքրություն անել:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 130 հազար մարդ 17 երկրներից: Հաշվի են առնվել մասնակիցների սոցիալական եւ տնտեսական կարգավիճակը, նրանց ապրելակերպը, հիվանդության պատմությունները: Հարցման մասնակիցները նաեւ հարցաթերթերում նշել են, թե որքան հաճախ են զբաղվում սպորտով:

Գրեթե յոթնամյա դիտակումներից հետո գիտնականները հանգել են այն եզրկացության, որ հինգ օրվա ընթացքում կեսժամանոց ակտիվությունը մահվան ռիսկը նվազեցնում է 28 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը՝ 20 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս