Բաժիններ՝

Լևոն Արոնյանը երկրորդ պարտիայում կրկին ոչ-ոքի խաղաց

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի դասական երկրորդ պարտիայում կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան:

Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ դասական պարտիայում Արոնյանը Դինգ Լիրենի դեմ մրցում էր սև խաղաքարերով: Ավելի քան 5 ժամ ձգված պարտիայում գրոսմայստերները 75-րդ քայլին համաձայնեցին կիսել ﬕավորը: Այժմ շախմատիստներն ունեն 1-ական ﬕավոր:

Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930