
Հրազդանին հարակից խոտածածկ տարածքում սահմանվել է հերթապահություն. հրդեհը անտառներին չի սպառնում. ԱԻՆ

Հրազդան քաղաքին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը անտառներին չի սպառնում։ Ժամը 21:00-ի դրությամբ սահմանվել է հերթապահություն, որն իրականացնում է 8 հրշեջ-փրկարար և 2 օժանդակ տեխնիկա:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ էր բռնկվել: Հրդեհը մեկուսացվել էր, և ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի ջանքերով անտառածածկ տարածքների շուրջ ստեղծվել էր անվտանգության գոտի։ ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ այսօր՝ ժամը 12:40-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չեն գրանցվել, առկա է եղել 7 ծխացող օջախ: