Արայի լեռան գոտում 4 տեղամասով շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. այս պահին 19 ծխացող օջախ կա
Արայի լեռան գոտում հրդեհաշիջման աշխատանքները սեպտեմբերի 24-ին, ժամը 09:00-ի դրությամբ իրականացվում են 4 տեղամասով, առկա է 19 ծխացող օջախ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 47 փրկարար ծառայող և 5 միավոր տեխնիկա:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:
Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը: Սեպտեմբերի 22-ի ժամը 20:00-ի այրվում է մոտ 25 հա խոտածածկ տարածք: