Բաժիններ՝

Արագածոտնի մարզում 28–ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում և տեղում մահացել. կա 1 վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին` ժամը 00:40-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ, 28-ամյա Կառլեն Ավետիսյանը Արագածավան- Արտենի ավտոճանապարհի 3-րդ մ հատվածում իր վարած Volkswagen Golf մակնիշի 34 ՍZ 878 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով Կ. Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ նրա հասակակից, համագյուղացի Դավիթ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս