Բաժիններ՝

Օզիլը կարող է տեղափոխվել «Ինտեր»

Ինչպես հաղորդում է Daily Star-ը, լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը հետաքրքրել է միլանյան «Ինտերին»:

Իտալացիները ցանկանում են ձեռք բերել կիսապաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ լրանում է 2018թ. ամռանը, դրա համար էլ «Ինտերը» կարող է գնել ֆուտբոլիստին ցածր գնով:

Ամենայն հավանականությամբ, գերմանացին չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն իր ակումբի հետ:

Օզիլը խաղում է «Արսենալի» կազմում 2013 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 4 խաղի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս