
Նեյմարը ՊՍԺ-ում օրական աշխատում է 100 հազար եվրո

Գերմանական Der Spiegel պարբերականը շարունակում է համատեղ հետաքննությունը Football Leaks կայքի հետ: Այս անգամ նշանառության տակ է հայտնվել Նեյմարի տրանսֆերը «Բարսելոնայից» ՊՍԺ:
Ըստ հայտանբերված տվյալների՝ Նեյմարը աշխատում է 3.070 մլն եվրո ամսական, 100 հազար եվրո օրական, ավելի քան 4 հազար եվրո՝ 1 ժամում: Դրան ավելացրած՝ ՊՍԺ-ն բրազիլացուն վճարել է 22 մլն եվրո՝ միայն տրանսֆերին համաձայնություն տալու համար:
Նոր աշխատավարձը թույլ է տալիս Նեյմարին վարձակալել տուն՝ ՊՍԺ-ի բազայից 9 կմ հեռավորության վրա, որը տեղակայված է 5 հազար քառակուսի մետրի վրա և վճարել դրա համար ամսական 14 հազար եվրո:
Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց ռեկորդային 222 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը