
Ինչպես ընտրել որակյալ վերարկու աշնան համար

2017թ. աշնան ամենանորաձև վերարկուների վրա շատ մորթի կլինի. այժմ այն թրենդային է: Աշնանային վերարկուների թրենդներից մյուսը մաքսի երկարությունն է: Չմոռանաք պայծառ գույների մասին:
Բացի այն, որ վերարկուն պետք է գեղեցիկ և նորաձև լինի, այն նաև պետք է հարմարավետ լինի: Ежевика-ն ներկայացնում է 6 խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել որակյալ վերարկու:
1. Վերարկուն պետք է փորձել այնպիսի հագուստով, որով հետագայում պատրաստվում եք կրել այն: Եթե դա ձմեռային վերարկու է, ապա Ձեզ հետ խանութ սվիտեր տարեք:
2. Վերարկուն փորձելիս առջևի մասում ձեռքերը միացրեք իրար. կտորը մեջքի հատվածում չպետք է ձգվի:
3. Եթե թևատակերի շրջանում ծալքեր են առաջանում, նշանակում է՝ վերարկուն մեծ է:
4. Թևքերը պետք է նույն երկարության լինեն:
5. Որակյալ վերարկուն չի խանգարում շարժումներին:
6. Ստուգեք գրպանները. դրանք պետք է հնարավորինս լավ կարված լինեն:
Այս աշնան ամենանորաձև վերարկուները
Պատրաստեց Անի Գաբուզյանը