Տնական պանիր. պատրաստման բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Յուղոտ կաթ – 2 լ
2. Յուղոտ թթվասեր – 800 գ
3. Ձու – 8 հատ
4. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Կաթի մեջ լցնել աղը և հասցնել եռման:
2. Թթվասերը և ձուն հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
3. Ձվաթթվասերային զանգվածն աստիճանաբար ավելացնել կաթի մեջ, խառնել:
4. Եփել մոտ 5 րոպե՝ մինչև շիճուկի հայտնվելը:
5. Քամիչը պատել թանզիվով, լցնել զանգվածը և սպասել, մինչև ամբողջ շիճուկը կքամվի:
6. Թանզիվի ծայրերը միացնել և սեղմած պահել պանիրը: 6 ժամից պանիրը պատրաստ կլինի:
7. Պատրաստի պանիրը տեղափոխել ամանի մեջ և պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը