Բաժիններ՝

««Ատլետիկոն» իմ տունն է, և ես հիմա այստեղ եմ». Դիեգո Կոստա

Իսպանացին շնորհակալություն է հայտնել մադրիդյան ակումբին «Չելսիի» հետ իրավիճակը լուծելու համար:

««Ատլետիկոն» իմ տունն է, և ես հիմա այստեղ եմ: Ես շնորհակալ եմ ակումբին այն բանի համար, ինչ նա արեց: Ես միշտ պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ թիմի խաղում և ամբողջովին նվիրվել նրան: Հուսով եմ, որ ամեն ինչ գերազանց կլինի:

Ֆիզիկապես ես լավ վիճակում եմ, վստահ եմ, որ ֆիզպատրաստության մարզիչ Օրտեգան ինձ լավ մարզավիճակի կբերի: Կշռվելուց չեմ վախենում, ավելի շատ վախենում եմ նրա մարզումներից»,- Կոստային է մեջբերում «Ատլետիկոյի» պաշտոնական կայքը:

Կոստան կարող է հանդես գալ «Ատլետիկոյի» կազմում 2018թ. հունվարից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս