Բաժիններ՝

«Շուտով ավելի շատ ֆուտբոլիստներ կհեռանան որպես ազատ գործակալներ». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գտնում է, որ ընթացիկ իրավիճակը տրանսֆերային շուկայում բացասական ազդեցություն է ունենում ֆուտբոլիստների պայմանագրերը երկարաձգելու վրա:

Ընթացիկ մրցաշրջանը հանդիսանում է վերջինը Ալեքսիս Սանչեսի և Մեզութ Օզիլի համար և մեծ է հավանականությունը, որ երկու խաղացողներն էլ ամռանը կհեռանան ակումբից: «Զինագործների» մարզիչ Արսեն Վենգերի խոսքերով՝ շուտով նման միտումը նկատելի կլինի ամեն տեղ:

«Այս մրցաշրջանում ԱՊԼ-ի 107 ֆուտբոլիստներ անցկացնում են պայմանագրով նախատեսված վերջին տարին իրենց ակումբներում: Ապագայում այդպիսի ֆուտբոլիստներ ավելի շատ կլինեն, քանի որ ակումբները չափազանց մեծ գումար են պահանջում սովորական ֆուտբոլիստների համար:

Նրանք ասում են՝ եթե Նեյմարն արժե 200 մլն, ապա մեր ֆուտբոլիստն արժե 50 մլն: Բնականաբար, 50 միլիոնը շատ մեծ գումար է այդպիսի խաղացողի համար և ոչ ոք չի պատրաստվում վճարել նման գումար:

Ի՞նչ է պատահում հետո: Ակումբը չի կարողանում վաճառել նրան, սակայն չի կարողանում նաև երկարաձգել պայմանագիրը, քանի որ նա ցանկանում է հեռանալ: Այսպիսով, ավելի ու ավելի շատ ֆուտբոլիստներ հեռանում են թիմերից որպես ազատ գործակալներ»,- ասել է Վենգերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս