
«Էվեթոնը» Դիեգո Կոստայի համար առաջարկել է 75 մլն եվրո, բայց իսպանացին ցանկացել է վերադառնալ «Ատլետիկո»

Լոնդոնի «Չելսին» կարող էր ավելի լուրջ գումար ստանալ կամակոր ռմբարկուի վաճառքից. «Ատլետիկոն» միակ հավակնորդը չի եղել Դիեգո Կոստայի նկատմամբ: Մադրիդյան ակումբից բացի հարձակվողին ցանկացել է գնել նաև «Էվերթոնը»: Ըստ Marca-ի տեղեկության՝ անգլիական ակումբը Կոստայի համար առաջարկել է 75 մլն եվրո:
Իսպանացին հետաքրքրված չի եղել «Էվերթոն» տեղափոխվելու մեջ և ցանկացել է վերադառնալ մադրդյան ակումբ, դրա համար էլ երկու անգլիական ակումբների միջև տրանսֆերը չի կայացել:
«Չելսին» այս շաբաթ հայտարարել է, որ Դիեգո Կոստան կվերադառնա «Ատլետիկո»: Իսպանացի հարձակվողը «կապույտների» կազմում հանդես է եկել 2014 թվականից և անցկացրած 120 խաղերում դարձել է 59 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը