
«Աշխատեմ մինչև 70 տարեկա՞ն: Ես չափազանց շատ եմ սիրում գոլֆ». Պեպ Գվարդիոլա

Իսպանացին արդեն գիտի, թե ինչով է զբաղվելու ծերության օրերին:
«Աշխատեմ մինչև 70 տարեկա՞ն: Ես չափազանց շատ եմ սիրում գոլֆ: Բայց ես հիանում եմ Ռոյ Հոջսոնով և հարգում եմ նրան երկարատև կարիերայի համար:
Նույն բանը կարող եմ ասել Գարեթ Բերրիի և ԱՊԼ-ում նրա խաղերի քանակի ռեկորդի մասին: Ես հիանում եմ մարդկանցով, ովքեր մնում են մասնագիտության մեջ, հատկապես, եթե նրանք 70 տարեկան են»,- Գվարդիոլային է մեջբերում The Guardian-ը:
Գվարդիոլան ավարտել է ֆուտբոլիստի կարիերան 35 տարեկանում և 1 տարի անց սկսել է մարզչական կարիերան:
46-ամյա մասնագետը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը