Բաժիններ՝

«Եթե «Ռեալի» մոտ ինչ-որ բան չստացվի, ես կբարելավեմ մարզավիճակս». Ռոնալդո

Ծննդյան օրը 41-ամյա բրազիլացին խիզախ հայտարարություն արեց:

Սեպտեմբերի 22-ին՝ իր 41-ամյակի օրը, Ռոնալդոյին խնդրեցին մեկնաբանել «սերուցքայինների» անհաջող մեկնարկն Իսպանիայի առաջնությունում:

«Մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր ընդունակ են գոլեր խփել, այնպես որ, ես վստահ եմ, որ պրոբլեմ չի լինի:

Դե, իսկ եթե «Ռեալի» մոտ ինչ-որ բան չստացվի, ես կբարելավեմ մարզավիճակս: Եթե պետք լինեմ»,- կատակել է աշխարհի կրկնակի չեմպիոնը:

«Արքայական ակումբի» նախկին հարձակվողը կոչ է արել խուճապի մեջ չընկնել ժամանակից շուտ:

«Չեմ կարծում, որ «Ռեալին» ինչ-որ բան պակասում է: Թիմը նախորդ տարիներին ցույց է տվել, թե ինչի է ընդունակ: Նախորդ մրցաշրջանում նմանատիպ ինչ-որ բան եղավ, բայց ավարտվեց հաղթանակներով առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:

Մրցաշրջանը նոր է սկսվել: Տանն անցկացված 3 անհաջող խաղերը հարցեր են առաջացնում, բայց չկա ոչ մի կասկած այս թիմի հնարավորությունների վերաբերյալ»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:

3 տնային խաղերում մադրիդցիները հավաքել են 2 միավոր:

Բրազիլացին հանդես է եկել «Ռեալի» կազմում 2002-2007թթ. և խփել է ավելի քան 80 գոլ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս