Բաժիններ՝

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 20-ի հաﬔմատ նվազել է 2 սանտիﬔտրով

Մի կողﬕց տևական երաշտը, մյուս կողﬕց ոռոգման նպատակներով հավելյալ 100 ﬕլիոն խորանարդ ﬔտր ծավալով ջրառ կատարելը բացասաբար են անդրադարձել Սևանա լճի մակարդակի դրական հաշվեկշռի ապահովման վրա:

Ինչպես տեղեկացրին «Արﬔնպրես»-ին, ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոﬔտ» ծառայությունից, 2017 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 ﬔտր 56 սանտիﬔտր բարձրության վրա, ինչը 2 սանտիﬔտրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ 2017 թվականի հունիս-սեպտեմբեր աﬕսների ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 266 ﬕլիոն խորանարդ ﬔտր ջուր: ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ այս տարի նախատեսված է Սևանա լճից կատարել 270 ﬕլիոն խորանարդ ﬔտր ջրառ, կամ 100 ﬕլիոն խորանարդ ﬔտր ծավալով ավելի, քան սահմանված է «Սևանա լճի մասին» օրենքով: Իսկ այս տարվա ընթացքում գրանցված առավելագույն նիշի՝ 1900 ﬔտր 91 սանտիﬔտրի հաﬔմատ Սևանի մակարդակը նվազել է 35 սանտիﬔտրով: Սեպտեմբերի 20-ի դրությամբ Սևանա լճից դադարեցված են նաև ջրբացթողուﬓերը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս