Առնոլդ Շվարցենեգերի համար էլեկտրական Hummer H1 են թողարկել
Ավստրիայի Kreisel ֆիրման Առնոլդ Շվարցեներգերի համար պատրաստել է աշխարհում առաջին էլեկտրական Hummer H1-ը։ Ավտոմեքենայի պրեմիերան կայացել է ընկերության հետազոտությունների եւ մշակումների նոր կենտրոնի բացման արարողության ժամանակ, որին դերասանը մասնակցել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քեռնի հետ:
Արտաճանապարհային ավտոմոբիլը պատրաստել են ընդամենը երկու ամսում: Այն էլեկտրաշարժիչներով են հանդերձել առջեւի եւ հետեւի սռնիի վրա, որոնց միագումար հզորությունը հասնում է 490 ձիաուժի: Շարժիչները սնուցվում են 100 կիլովատ-ժամ ծավալով մարտկոցների լրակազմից:
Այս ավտոմոբիլի ընթացքի պաշարը կազմում է 300 կիլոմետր: Էկոլոգիական «Համմերի» զանգվածը 3300 կիլոգրամ է: