Բաժիններ՝

Ֆրանսիացիները կանանց բարեմասնություններն ընդգծել են ժանեկավոր կիսաթափանցիկ տոպերով

Ներքնազգեստի եւ լողազգեստի Eres ֆրանսիական բրենդը ներկայացրել է 2017-2018 աշուն-ձմեռ տարեշրջանի նոր հավաքածուն: Այդ մասին հաղորդվում է արտադրողի կայքում:

Նորույթների թվում են՝ կրծկալներ, կիսավարտիքներ, կոմբիդրեսներ, թափանցիկ շղարշից եւ գիպյուրից բյուստյեներ՝ դասական գույներով` սպիտակ, սեւ, էքրյու: Հավաքածուի գլխավոր հիթերն են՝ կիսաթափանցիկ տոպերը, ինչպես նաեւ ամուր ատլասե բներով կրծկալները եւ 1950-ական թվականների ոճով pin-up բարձր կիսավարտիքները: Գրկող հագուստի տակից կրելու համար առաջարկվում են հարթ մոդելներ՝ նվազագույն դեկորով: Ներքնազգեստները պատրաստված են բնական, ինչպես նաեւ բարձրտեխնոլոգիական շնչող նյութերից:

Eres ընկերությունը հիմնվել է 1968 թվականին Ֆրանսիայում: Ներկայում այն պատկանում է Chanel նորաձեւության տան սեփականատերերին՝ Վերթհայմեր եղբայրներին: Այս մակնիշի ներքո թողարկվում է մետաքսից եւ այլ բնական գործվածքներից պատրաստված կանանց ներքնազգեստ՝ ժանյակե դեկորներով, ինչպես նաեւ ինովացիոն տեքստիլից լողազգեստներ, ծովափնյա հագուստ եւ կոշիկ ինչպես կանոնավոր սեզոնային, այնպես էլ լիմիտավորված հավաքածուներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս