Բաժիններ՝

Ամռանը «Բարսելոնան» «Ատլետիկոյին» 80 մլն եվրո առաջարկել է՝ Սաուլի, իսկ 140 մլն՝ Գրիզմանի համար

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» երկու առաջարկություն է արել «Ատլետիկոյին». կատալոնացիները ցանկանում էին 80 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել Սաուլին, իսկ Անուտան Գրիզմանի համար մադրիդցիներին առաջարկում էին 140 մլն եվրո: Երկու դեպքերում էլ «Ատլետիկոն» մերժմամբ է պատասխանել՝ տրանսֆերային արգելքի պատճառով, որը լրանում է ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ, հաղորդել է Оnda Сero-ի լրագրող Ռամոն դե լա Մորենան:

Transfermarkt-ը Գրիզմանին գնահատում է 80 մլն եվրո, իսկ Սաուլին՝ 40 մլն:

Անտուանի պայմանագիրը լրանում է 2022 թվականին: Սաուլի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է 9 տարվա համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս