Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էրերան պատմել է, թե ում է համարում աշխարհի լավագույն դարպասապահը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան անկեղծացել է, որ տվյալ պահին իր ակումբակից Դավիդ Դե Խեային համարում է աշխարհի լավագույն դարպասապահը:

«Ես հարգում եմ այնպիսի դարպասապահների, ինչպիսիք են Մանուել Նոյերը, Ջանլուիջի Բուֆոնը և Մարկ-Անդրե տեր Շտեգենը, բայց այժմ Դավիդն աշխարհում լավագույնն է: Իսպաներենում կա «don» բառը, որը թարգմանաբար նշանակում է՝ «Աստծո պարգև»: Դա լավագույնն է նկարագրում նրա տաղանդը: Դավիդն այն քիչ դարպասապահներից մեկն է, ով իր ակումբին միավորներ է բերում:

Կարծում եմ, որ նա արդեն հասել է այն մակարդակին, երբ հարձակվողները վախենում են դարպասապահից: Նա հրաշալի սեյվեր է կատարում: Մարզումների ժամանակ երբեմն ամբողջ թիմը փորձում է գոլ խփել նրան, բայց դա բացարձակապես անհնար է: Մենք ցանկանում ենք շարունակել հաճույք ստանալ այն մտքից, որ մեր ակումբում այդպիսի դարպասապահ կա, և ցանկանում ենք նրան թիմում պահպանել, որքան հնարավոր է՝ երկար ժամանակ: Կարծում եմ` Դավիթը ցանկանում է դառնալ ակումբի լեգենդը, և դա հնարավոր է: Հեշտությամբ պատկերացնում եմ, որ նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դեռ երկար տարիներ կանցկացնի»,- Էրերայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս