Լեհաստանում մեկնարկել են Dragon-2017 խոշորագույն զինավարժանքները
Վարշավայի մերձակա Զեգժե զորավարժարանում սեպտեմբերի 20-ին կայացել է Լեհաստանում խոշորագույն Dragon-2017 զինավարժանքների բացման արարողությունը։
Լեհաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վարժանքներում գործի կդրվեն 17 հազար զինծառայողներ եւ 3,5 հազար միավոր տեխնիկա: Բացի լեհ զինվորականներից, զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի գծով Լեհաստանի դաշնակիցները, զինծառայողներ ԱՄՆ-ից, Լիտվայից, Լատվիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, ինչպես նաեւ Վրաստանից եւ Ուկրաինայից: Զինավարժանքների ակտիվ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 25-29-ը:
Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչն ընդգծել է, որ Dragon-2017 զինավարժանքները տեղի կունենան գործնականում «Արեւմուտք-2017» ռուս-բելառուսական զորավարժությունների հետ միաժամանակ, որոնք հարուցում են Վարշավայի անհանգստությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: