Բաժիններ՝

Իտալիայում ձերբակալել են «Սակրա կորոնա ունիտա»-ի 50 մաֆիոզների

Իտալիայի հարավում 50 մարդ է ձերբակալվել երկրի առավել հզոր մաֆիական կազմակերպություններից մեկի՝ «Սակրա կորոնա ունիտա»-ի («Միավորված սուրբ տերություն») դեմ պայքարում իրականացված հատուկ գործողության արդյունքում։

Ձերբակալվածները մեղադրվում են կազմակերպված հանցախմբի, սպանությունների, թմրամիջոցների ու զենքի առեւտրին մասնակցության ու դրանք պահելու մեջ: Այդ մասին հայտնել են կարաբինավորները: Մեղադրանքի կետերից մեկը դարձել է հաշվեհարդարը «կորոնա»-ի նախկին անդամներից մեկի որդու նկատմամբ, որը համաձայնել էր համագործակցել ոստիկանության հետ:

Գործողությունը դարձել է դեռ դեկտեմբերին սկսված հետաքննության արդյունքը եւ անցկացվել է Ապուլիայի հարավարեւելյան մարզի Բրինդիզի, Լեչե եւ Տարանտո շրջաններում:

Իտալիայում գոյություն ունի չորս հիմնական մաֆիական միավորում. Սիցիլիայում՝ «Կոզա նոստրա»-ն, Կալաբրիայի մարզում՝ «Նդրանգետա»-ն, Նեապոլում եւ նրա արվարձաններում գործում է «Կամորա»-ն, իսկ Ապուլիայում՝ «Սակրա կորոնա ունիտա»-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս