Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ է տվել

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) երաշխավորել է, որ 2018 թվականի Խաղերը ամենաբարձր մակարդակով կանցկացվեն անվտանգության տեսանկյունից, չնայած Կորեական թերակղզու իրադրության սրմանը: Պետության ղեկավարի խոսքը փոխանցել է Reuters գործակալությունը։

«Մենք լավ ենք հասկանում, որ ՄՕԿ-ում եւ ամբողջ աշխարհում խնդիրներ են առաջանում Կորեական թերակղզու իրադրության պատճառով: Օլիմպիադայի հաջող անցկացումը թույլ կտա վերացնել անվտանգության հետ կապված անհանգստությունը եւ կցուցադրի տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,-ասել է Մուն Չժե Ինը ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը:

2018 թվականի Օլիմպիադան տեղի կունենա Փենչհանում փետրվարի 9-ից մինչեւ 25-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս