Թուրքիան բանակցություններ է սկսել Ֆրանսիայից և Իտալիայից ՀՕՊ համակարգերի գնման շուրջը. Ստոլտենբերգ
Թուրքիան Ռուսաստանից C-400 համալիրների ձեռքբերումից հետո բանակցություններ է սկսել Ֆրանսիայից եւ Իտալիայից համանման սպառազինությունների գնման շուրջը: Այս մասին տեղեկացնում է AP գործակալության՝ սեպտեմբերի 19-ին հրապարակված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը ժամանել է Նյու Յորք, որտեղ տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը:
Ստոլտենբերգի խոսքով՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան ինքը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որն իրեն հայտնել է Eurosam իտալա-ֆրանսիական կոնցեռնի արտադրության SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջը Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ բանակցություններ սկսելու մասին: «Տեսնենք՝ ինչ կլինի այդ բանակցությունների արդյունքը, հուսանք, որ դրանք որեւիցե բանի կհանգեցնեն»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: