Բաժիններ՝

Linkin Park-ը նոր տեսահոլովակ է թողարկել Չեսթեր Բենինգթոնի հիշատակին

Linkin Park ամերիկյան ռոք խումբը թողարկել է One More Light երգի հոլովակը, որը նվիրված է կոլեկտիվի՝ վերջերս մահացած մենակատար Չեսթեր Բենինգթոնին: Այդ մասին հայտնել է Rolling Stone հանդեսը: Նրա տեղեկատվությամբ, խմբի վերջին ալբոմի գլխավոր երգի հոլովակն ստեղծվել է խմբի դիջեյ Ջոզեֆ Հանի կողմից: Դրանում Բենինգթոնը պատկերված է ինչպես բեմում՝ երկրպագուների շրջապատում, այնպես էլ խմբի մյուս անդամների հետ փորձերի ժամանակ:

«One More Light»-ը գրվել է, որպեսզի սիրո շողեր ուղարկի նրանց, ովքեր կորցրել են ինչ-որ մեկին»,-նշել է խմբի մյուս մասնակիցը՝ Մայք Շինոդան, որը կանգնած է Linkin Park-ի ակունքներում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Linkin Park-ը համերգներ է տալու կյանքից հեռացած մենակատարի պատվին: Խմբի ելույթը հոկտեմբերի 27-ին տեղի կունենա Լոս Անջելեսում:

41-ամյա Բենինգթոնին հուլիսի 20-ին մեռած էին գտել Լոս Անջելեսի մերձակա Փալոս-Վերդես-Էսթեյսում գտնվող իր տանը:

Linkin Park-ը հիմնվել է 1996 թվականին: Խումբը վեց անգամ անվանակարգվել է Grammy հեղինակավոր երաժշտական մրցանակի, երկու անգամ արժանացել է այդ պարգեւին: Կոլեկտիվին նաեւ ուղեկցել է հսկայական ֆինանսական հաջողությունը: Խումբը թողարկել է յոթ ստուդիական ալբոմ, որոնք վաճառվել են ավելի քան 70 մլն օրինակ ընդհանուր տպաքանակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս