Բաժիններ՝

Կարիեսի դեմ արդյունավետ պատվաստանյութ է ստեղծվել

Չինաստանի Ուհանի համալսարանի հետազոտողները մշակել են պատվաստանյութ, որը կանխում է մարդկանց ատամների քայքայումը: Հոդվածը հրապարակված է Scientific Reports հանդեսում, ինչի մասին հայտնել է Indiatimes պորտալը։

Առնետների վրա կատարված գիտափորձերի արդյունքները ցույց են տվել, որ KF-rPAc հիբրիդային սպիտակուցը, որը բաղկացած է երկու մասից, նպաստում է կարիեսի կանխարգելմանն ու բուժմանը:

KF-ն առանձնացվել է Escherichia coli աղիքային ցուպիկից, իսկ rPAc-ը՝ Streptococcus mutans մանրէներից, որոնք ապրում են մարդու բերանի խոռոչում եւ կարող են ատամերի քայքայում հարուցել: Առաջին բաղադրիչն ուժեղացնում է իմունային պատասխանը, որն ուղղորդված է rPAc-ի դեմ, որը գտնվում է միկրոօրգանիզմների թաղանթի մակերեւույթին:

Ապագայում հետազոտողները պլանավորում են սկսել պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930