Ինչո՞ւ է Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը հայտնվել «Հայ մեծեր»-ի վահանակում. պարզաբանում է Տարոն Մարգարյանը

Այսօր Հայասատ-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին՝ իր հետ համաձայնեցվե՞լ է ՝ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը «Հայ մեծերի» շարքում տեղադրելու հարցը:

Ի պատասխան՝ նա ասաց, որ գովազդային վահանակները պատկանում են մասնավոր ընկերություններին.

««Գովազդի մասին» օրենքի փոփոխության արդյունքում սոցիալական գովազդը հարկ չի վճարում, և այդ մասնավորի կողմից փորձել են Երևան քաղաքում հայ մեծերի նկարները փակցնել: Ոչ, ինձ հետ համաձայնեցված չի եղել»:

Հարցին՝ ինքը կո՞ղմ է, թե՞ ոչ, նա այսպես պատասխանեց. «Ես ասացի, որ ինձ հետ համաձայնեցված չի եղել: Եթե անձնավորում ենք, ապա իմ հոր նկարը փակցնելու համար պետք էր համաձայնեցնել, բայց չեն համաձայնեցրել»:

Հարցին՝ իր համար համար անսպասելի՞ էր տեսնել, որ իր հոր նկարն էլ կա այդ շարքում, նա պատասխանեց, որ անսպասելի էր, բայց նաև հաճելի էր:

Տեսանյութեր

Լրահոս