Բաժիններ՝

Վթարի հետևանքով երիտասարդ է մահացել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 1-ին պահաբաժնի «Փիշիկ» կոչվող հանդամասի տարածքում, կորցնելով կառավարումը, կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը՝ 2000 թ. ծնված Արտակ Բաղդասարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս