Ջիջի Հադիդն իրեն փորձել է զարդերի դիզայների դերում
Ամերիկացի գերմոդել Ջիջի Հադիդը Messika բրենդի եւ նրա ղեկավար ու դիզայներ Վալերի Մեսիկայի հետ համատեղ թողարկել է ոսկերչական իրերի հավաքածու: Այդ մասին հաղորդվում է բրենդի՝ սեպտեմբերի 18-ի մամուլի տեղեկագրում:
Գերմոդելի ոսկերչական շարքը տեղ է գտել Muve բեսթսելլերի հավաքածուում, որի հոբելյանը նշում է բրենդը: Ջիջի Հադիդի շարքում ներկայացված են շղթա-թեւնոցներ, մատանիներ եւ տարբեր երանգների ոսկուց պատրաստված կախազարդեր՝ կենտրոնի երկարավուն մասնիկով՝ կլորացված եզրերով եւ 57 նիստերով դասական երեսակմամբ խոշոր շարժական ադամանդով (հենց այս դետալն է տվել հավաքածուի անվանումը. move անգլերենից թարգմանված նշանակում է «շարժում»):
Ջիջի Հադիդն ամերիկացի մոդել է, Tom Ford-ի մի քանի շարքերի դեմքը եւ Victoria’s Secret-ի «հրեշտակներից» մեկը: Բացի այդ, նա նկարահանվել է 2015 թվականի Pirelli օրացույցի համար եւ հավաքածուներ է թողարկում Tommy Hilfiger-ի եւ Vogue Eyewear-ի համար: 2016 թվականի դեկտեմբերին Նորաձեւության բրիտանական խորհուրդը նրան ճանաչել է տարվա մոդել:
2017 թվականի ամռանը հայտարարվել է, որ Ջիջի Հադիդը դարձել է Missoni իտալական մակնիշի նոր դեմքը, մակնիշ, որն արտադրում է տրիկոտաժից պատրաստված լյուքս դասի ապրանքներ եւ տեքստիլ՝ տան համար: