Բաժիններ՝

Հնդկաստանում փոթորիկն առնվազն 12 մարդու կյանք է խլել

Առնվազն 12 մարդ է զոհվել Հնդկաստանի Ասամի նահանգում մոլեգնած փոթորկի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Hindustan Times հրատարակությունը: Տարերքը մոլեգնել է սեպտեմբերի 17-ին, զոհերի մեծ մասը գրանցվել է Գոալպարի օկրուգում, որտեղ երեք նավակ է շրջվել գետում, ինչի հետեւանով զոհվել է 10 մարդ:

Զոհվածներից վեցը երեխաներ են, երկուսը՝ կանայք:

Եվս երկու մարդ զոհվել է Ասամի մայրաքաղաք Հուվախաթիում. մի ձկնորս` քաղաքի ծայրամասի ջրամբարում, եւ մի մոտոցիկլիստ, որի վրա ծառ է ընկել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս