Բաժիններ՝

«ԿԺԴՀ-ի վրա ճնշումը կստիպի նրան հրաժարվել միջուկային ծրագրից». Մուն Չժե Ին

Կորեայի Հանրապետությունը ճնշման միջոցով կստիպի ԿԺԴՀ-ին հրաժարվել հրթիռամիջուկային ծրագրից: Այդ մասին ասված է երկրի նախագահ Մուն Չժե Ինի տարածված տեսաուղերձում, որը նա հղել է Սեուլում ընթացող համաժողովի պատվիրակներին, որին մասնակցում են Ասիախաղաղօվկանոսյան տարածաշրջանի տարբեր երկրների զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչները:

«Հյուսիսային Կորեան պետք է գիտակցի, որ ոչ թե հրթիռներն ու ու ատոմային ռումբերը, այլ երկխոսությունն ու համագործակցությունն են սեփական անվտանգությունն ապահովելու եւ լուսավոր ապագա երաշխավորելու միակ միջոցը»,- ընդգծել է նա:

Մուն Չժե Ինը նշել է, որ Սեուլը ձգտելու է Փենյանի «խիստ պատժին» հասնել նրա հրթիռային սադրանքների, ինչպես նաեւ զանգվածային բնաջնջման զենքի ու դրա փոխադրման միջոցների շարունակվող մշակման համար: «Այդպես վարվելով՝ մենք Հյուսիսին այլ ելք չենք թողնի, քան միջուկային ու հրթիռային սպառազինություններից հրաժարվելը»,- հավելել է նա:

Հարավային Կորեայի նախագահի խոսքով՝ ԿԺԴՀ-ի գործողությունները «ներկայում չափազանց լուրջ են եւ տարածաշրջանի անվտանգությունը շոշափող հարցի շտապ լուծում են պահանջում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս