
«Մարիա» փոթորիկը մոտենում է Կարիբյան կղզիներին

Գվադելուպան, Դոմինիկան, Սենթ-Քիթսը եւ Նեւիսը, Մոնթսերաթը եւ կարիբյան բազմաթիվ այլ կղզիներ նոր փորձության են պատրաստվում ի դեմս «Մարիա» փոթորկի, որի քամու ուժգնությունը սրընթաց աճում է, տեղեկացնում է BBC-ին:
Սեպտեմբերի 17-ի երեկոյան «Մարիա»-ի քամու ուժը հասնում էարդեն ժամում 120 կիլոմետրի: Փոթորիկների դիտարկման ԱՄՆ-ի ազգային կենտրոնը նոր փոթորկի մակարդակը բարձրացրել է մինչեւ առաջին կատեգորիա:
Ներկայում «Մարիա»-ն շարժվում էնույն այն հետագծով, ինչ եւ «Իրմա»-ն: Դրա շարժմանն առանձնակի տագնապով են հետեւում ամերիկյան եւ բրիտանական Վիրջինյան կղզիների, Սեն Մարթենի, Սենթ Բարթսի, Սաբայի, Սինթ Էստատիուսի եւ Անգիլիայի իշխանությունները:
Այս կղզիներից մի քանիսն այս ամսվա սկզբին զգալիորեն ավերվել են «Իրմա» փոթորկի կողմից: Այն ժամանակ զոհվեց առնվազն 37 մարդ: Սպասվում է, որ փոթորիկը Կարիբյան կղզիների արեւելյան շղթային կհասնի սեպտեմբերի 18-ի երեկոյան:
Ներկայում «Մարիա» փոթորկի էպիկենտրոնը գտնվում է Բարբադոսից մոտավորապես 200 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: