Բաժիններ՝

Կաթողիկոսն ընդունել է Կարո Փայլանին

Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Նորին Սրբությունը ողջունեց պատգամավորի այցը Հայաստան «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի առիթով և գնահատանքով անդրադարձավ նրա խորհրդարանական գործունեությանը։

Տիար Կարո Փայլանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները և Թուրքիայի հասարակական կյանքում առկա իրավիճակը։

Հանդիպմանը խոսվեց նաև Թուրքիայի հայ համայնքի և ազգային կյանքը հուզող զանազան խնդիրների մասին։

https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/730294330495874

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս