![](/banners/BeFunky-design.jpg)
Լանա դել Ռեյը թողարկել է White Mustang երգի հոլովակը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/905245.jpg)
Ամերիկացի երգչուհի Լանա դել Ռեյը թողարկել է White Mustang երգի հոլովակը: Այն հրապարակված է կատարողի You-Tube-ալիքում։ Թրեքը տեղ է գտել Lust for Life ալբոմում, որի ռելիզը կայացել էր հուլիսին:
Ըստ սյուժեի, Դել Ռեյը սիրահարվում է երկարամազ երաժշտին, որը շրջազգեստի տակ շոյում Է նրա ոտքերը: Դել Ռեյը գնում է երաժշտի համերգին. իսկ հետո մեկնում սպիտակ «Մուստանգ»-ով՝ երազելով այն մասին, թե ինչպես են իրենք պարում միասին:
Փետրվարին թողարկվել է արտիստուհու Love կոմպոզիցիայի հոլովակը: