Արիանա Գրանդեն դարձել է Reebok-ի նոր դեսպանը
Reebok ընկերությունը հայտարարել է երգչուհի Արիանա Գրանդեի հետ համագործակցելու մասին, նա դարձել էբրենդի պաշտոնական դեսպանը: Այս մասին ասված է մակնիշի հաղորդագրության մեջ, որը ստացվել է «Լենտա.ռու»-ում:
«Մենք կարծում ենք, որ այս համագործակցության ներուժն անսահման է: Արիանան վստահություն է ներշնչում երիտասարդ սերնդին՝ կոչ անելով չվախենալ խիզախելուց կամ անհաջողություն կրելուց, շարժվել մշտապես առաջ եւ կանգ չառնել, իր առջեւ նպատակներ դնել եւ վերացնել արգելքները»,- նշել են ընկերության ներկայացուցիչները: «Ինչպես եւ Reebok-ը, ես նրանց կողմից եմ, ովքեր չեն վախենում ներկայանալ իրենց իրական դեմքով, գնահատում են իրենց անհատականությունը եւ իրենց չեն կաշկանդում շաբլոնների կապանքներով»,- նշել է Գրանդեն:
Reebok-ը մարզական եւ ամենօրյա հագուստի եւ աքսեսուարների միջազգային ընկերություն է, կենտրոնակայանը գտնվում է Բոստոնի արվարձան Քենթոնում (Մասաչուսեթսի նահանգ):
Արիանա Գրանդեն կինոյի եւ թատրոնի 23-ամյա դերասանուհի է, փոպ-երգչուհի եւ ֆոտոմոդել: Ունի ձայնասկավառակների երեք ստուդիական ալբոմ: