Հայաստանի և Եվրամիության միջև չկա որևէ լուրջ տարաձայնություն. Պյոտր Սվիտալսկի

ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն, թե ինչն է լավ երկրի համար: Այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով լրագրողների կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի մասին հնչեցված հարցին:

«Այս երկրում ես ներկայացնում եմ Եվրամիությունը, հետևաբար իմ հիմնական պատասխանատվությունն է հոգ տանել մեր հարաբերությունների և մեր համագործակցության մասին: Շատ ուրախ եմ, որ մոտենում ենք այն պահին, որ պիտի ստորագրենք համաձայնագիր Հայաստանի եւ Եվրամիության միջև:

Համաձայնագիրը լիովին համադրելի է այն հանձնառությունների և պարտավորությունների հետ, որոնք Հայաստանը կարող է ունենալ իր այլ գործողությունների արդյունքներում: Սա է մեր մեկնակետը և սա է վերջնակետը, մնացած ամեն ինչ վերաբերում է արդեն ՀՀ քաղաքացիներին: Հայաստանն ազատ երկիր է և ունի իրավունք իր ասելիքն ասելու. եթե կայացված որոշումները թշնամական չեն Եվրամիության նկատմամբ, ես կատարելապես ուրախ եմ դրանց համար»,- ասաց Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ ԵՄ նկատմամբ դեռևս ոչ սիրալիր գործողություն չի տեսել, չկա որևէ լուրջ տարաձայնության կետ ԵՄ-ի և Հայաստանի միջև:

Տեսանյութեր

Լրահոս