
Դե Միստուրան ժամանել է Աստանա՝ բանակցելու սիրիական ընդդիմության պատվիրակության հետ

ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ժամանել է Աստանա՝ սիրիական զինված ընդդիմության պատվիրակության հետ բանակցելու սիրիական կարգավորման շուրջ քննարկումների վեցերորդ փուլի շրջանակներում: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Դե Միստուրային ուղեկցող պատվիրակության կազմում է նաեւ նրա տեղակալ Ռամզի ար Ռամզին:
Ավելի վաղ ընդդիմության պատվիրակության անդամ Ահմադ Ուսմանը գործակալությանը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ին ընդդիմությունը հանդիպումներ կանցկացնի ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ: Նախօրյակին Ղազախստանի մայրաքաղաքում սկսվել է սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցությունների վեցերորդ փուլը: