Իրաքի խորհրդարանը քվեարկեց Քիրկուկի նահանգապետի պաշտոնաթողության օգտին
Իրաքի խորհրդարանը սեպտեմբերի 14-ին քվեարկել է Քիրկուկ քաղաքի նահանգապետի պաշտոնաթողության օգտին, որը պաշտապանում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է պատգամավորական կորպուսի մի աղբյուր:
Քիրկուկի նահանգապետի պաշտոնանկության հարցը օրենսդրական ժողովի քննարկմանն էր ներկայացվել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի կողմից: «Իրաքի խորհրդարանը քվեարկեց Քիրկուկի նահանգապետի պաշտոնանկության օգտին»,-հայտնել էաղբյուրը:
Իրաքի Քիրկուկի նահանգի խորհուրդն օգոստոսի վերջին քվեարկել էր նրա տարածքը ինքնավար Իրաքյան Քրդստանի՝ սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեում ներառելու օգտին: Իրաքի իշխանությունները չեն ճանաչում պլանավորվող հանրաքվեի օրինականությունը:
Քիրկուկն այս տարի Բաղդադի եւ ինքնավար Իրաքյան Քրդստանի կառավարության տարաձայնությունների ասպարեզ է դարձել այն բանից հետո, երբ տեղական իշխանությունները վարչական շենքերի վրա քրդական դրոշ կախեցին եւ քրդերենը հայտարարեցին երկրորդ պաշտոնական լեզու:
Իրաքի վարչապետը սխալ է համարում հանրաքվեին մասնակցելու վերաբերյալ Իրաքի Քիրկուկի նահանգի խորհրդի որոշումը: