Արցախում եգիպտացորենի բերքի իրացման խնդիր չկա. փոխնախարար
Արցախում ակտիվորեն շարունակվում են եգիպտացորենի բերքի հնձի աշխատանքները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանն ասել է, որ 2900 հա եգիպտացորենի ցանքսից հատիկի համար հնձվել է 1100 հա, իսկ սիլոսի՝ 370 հա:
Նրա տեղեկացմամբ՝ միջին բերքատվությունը հատիկի դեպքում կազմել է 31,5 ցենտներ, իսկ սիլոսի դեպքում՝ 219 ց:
«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ այս տարվա բերքն այնքան էլ հաջող չէ»,-նշել է Կ. Աղաջանյանը և ավելացրել, որ Արցախում եգիպտացորենի բերքի իրացման խնդիր չկա: Փոխնախարարի խոսքով՝ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը եգիպտացորենի 1 կգ-ի դիմաց վճարում է 95 դրամ, իսկ այն հողօգտագործողները, ովքեր պարտավորվածություն ունեն հիմնադրամի նկատմամբ բերքն ընդունվում է 105 դրամով: